Ուսումնական այց դեպի ԿՏՀԿ
«Կանաչ էներգիան հանուն Շիրակի մարզում «կանաչ» սոցիալ-տնտեսական առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում 2016 թվականի նոյեմբերի 11-ին (համաշխարհային էներգախնայողության օր) «Կանաչ Տեխնոլոգիաների Հայկական Կենտրոն» հիմնադրամի (ԿՏՀԿ) գրասենյակում կազմակերպվել է ծրագրի թիրախային խմբերի ներկայացուցիչների և այլ հետաքրքրված կողմերի հերթական այցը, որի նպատակն էր վերականգնվող էներգիայի ցուցադրական կողմերի և էներգիաարդյունավետ լավագույն փորձի փոխանակումը:
Այցի համար առանձնացվել էին հետևյալ տեղամասերը
- Աշոցք գյուղի մանկապարտեզ
- Թորոս գյուղի էներգիաարադյունավետություն
- Քեթի գյուղի փողոցի էներգաարդյունավետ լուսային համակարգ
Միջոցառմանը հետևել են 15 հոգի: Փորձի փոխանակմանը նվիրված միջոցառումը թվով 7-րդն էր ծրագրի շրջանակներում: Ընդհանուր առմամբ 137 մարդ է մասնակցել յոթ ուսումնական այցերին: