Կազմակերպության տեսլականը
«Կանաչ Տեխնոլոգիաների Հայկական Կենտրոն» հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում վերականգվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի առաջատար կազմակերպություններից է, որը զգալի ներդրում ունի երկում կանաչ տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության և բնապահպանական գաղափարների ու տեղեկատվության տարածման հետազոտման, կրթության ու մասնագետների վերապատրաստման, կանաչ տեխնոլոգիաների ներդրման ու տարածման գործում:
«Կանաչ Տեխնոլոգիաների Հայկական Կենտրոն» հիմնադրամը, ծավալելով իր գործունեությունը, առաջնորդվում է հանրային օգտակարության, սոցիալական պատասխանատվության, փոխշահավետ գործընկերության ու արդար մրցակցության սկզբունքներով, որոնք ուղղված են երկրում սոցիալական և էներգախնայողության ոլորտի զարգացմանը:
Կազմակերպության առաքելությունը
Հայաստանի Հանրապետությունը չունի այնպիսի էներգակիրներ, ինչպիսիք են նավթն ու գազը, և էներգիայի արտադրման հարցում գրեթե ամբողջությամբ կախված է ներկրումներից: Երկրի տնտեսությունը, տնտեսվարողներն ու տնային տնտեսություններն ամբողջությամբ կախված են դրսից թելադրվող գնային քաղաքականությունից, որը մեղմ ասած՝ անկայուն է: Միաժամանակ Հայաստանը հարուստ է վերականգվող էներգիայի (արևային, հողմային, ջրային, երկրաջերմային) աղբյուրներով: Երկրի աշխարհաքաղաքական ներկա իրավիճակը, աշխարհագրական ու բնակլիմայական պայմանները, կանաչ տեխնոլոգիաների տարածումն ու լայնամասշտաբ կիրառումը դարձնում են հրամայական և պահանջված: Առաջնային է դառնում նաև էներգախնայողության միջոցառումների ռեժիմների կիրառումը:
«Կանաչ Տեխնոլոգիաների Հայկական Կենտրոն» հիմնադրամի առաքելությունն է`
- Նպաստել ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականության բարելավմանն ու իրականացմանը, կանաչ տեխնոլոգիաների կիրառման մշակույթի ձևավորմանն ու տարածմանը
- Նպաստել բնական էկոհամակարգերի պահպանությանը, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության մեխանիզմների ներդրմանն ու զարգացմանը
- Իրականացնել կանաչ տեխնոլոգիաների արդյունավետության ու հեռանկարայնության մասին հասարակության իրազեկում՝ հանրությանը դարձնելով կանաչ տեխնոլոգիաների ներդրմանը մասնակից, և դրանք ուղղորդելով դեպի հանրային բիզնես օգտագործում
- Կրթական ծրագրերի միջոցով ընդլայնել ոլորտի մասնագետների ու կազմակերպությունների ցանցը՝ նպաստելով ոլորտում մրցակցային դաշտի ձևավորմանը
- Սեփական օրինակով ցույց տալ հանրային և բիզնես ոլորտներում կանաչ տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությունը