Կանաչ էներգիա՝ կայուն ապագա

Ախուրյան համայնքի մանկապարտեզում կատարվել է արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի տեղադրում, նախամուտքի և ներքին լուսավորության համակարգի էներգաարդյունավետության բարձրացում

Ախուրյան համայնքի մանկապարտեզում կատարվել է արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի տեղադրում, նախամուտքի և ներքին լուսավորության համակարգի էներգաարդյունավետության բարձրացում

 

ԵՄ և ԱԶՀ կողմից ֆինանսավորվող «Կանաչ էներգիան հանուն Շիրակի մարզում «կանաչ» սոցիալ-տնտեսական առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում ցուցադրական ծրագրերով իրականացվել է էներգաարդյունավետության բարելավման միջոցառումներ Ախուրյան համայնքի «Առաջին Քայլեր» նախակրթարանում (համայնքը բնակեցված է մոտ 9200 բնակչությամբ): Աշխատանքների մեծ մասն ավարտվել է 2016թ. դեկտեմբերին:

Մասնավորապես` 40 հատ ցածր արդյունավետության լամպեր փոխարինվել են էներգաարդյունավետ լուսադիոդային լամպերով (7 Վտ), ինչը հանգեցրել է տարեկան 2000 կՎժ էներգիայի խնայողության, փոխվել է 2 դուռ, 12 պատուհան, որի արդյունքում տարեկան կխնայվի 1000 մ3 բնական գազ (մոտ 146.000 դրամ): Մյուս կարևոր փոփոխությունը 1,5 կՎտ հզորությամբ հիբրիդային ֆոտովոլտային կայանի տեղադրումն է, որը տարեկան արտադրում է 2250 կՎտժ էլեկտրաէներգիա (խնայողություն 100.000 դրամ): Այս համալիր մոդելն ունի տարածվելու մեծ ներուժ: Խնայված միջոցների շնորհիվ անապահով ընտանիքներից 4 երեխա ունեն հնարավորություն հաճախել համայնքի նախակրթարան՝ առանց ամսական վճար վճարելու: Բացի այդ՝ նախակրթարանն ունի ավելի պայծառ և բաձրորակ լույս:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․ հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *ով