Կանաչ էներգիա՝ կայուն ապագա

Քեթի համայնքում իրականացվել է փողոցի լուսավորության համակարգի բարելավում և ընդլայնում

ՔԵԹԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՓՈՂՈՑԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ

Եվրոպական Միության և Ավստրիական Զարգացման Համագործակցության կողմից ֆինանսավորվող «Կանաչ էներգիան հանուն Շիրակի մարզում «կանաչ» սոցիալ-տնտեսական առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում փոքր դրամաշնորհային ծրագիր է իրականացվել Շիրակի մարզի 16 համայնքներում, որն ուղղված է բնակելի շենքերում և տարածքներում էներգիայի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև՝ տարածաշրջանի սոցիալական խնդիրների մեղմմանը՝ կիրառելով վերականգնվող էներգետիկա: Այս ծրագրի շրջանակներում Քեթի համայնքում, որն ունի 1100 բնակչություն, կատարվել է փողոցի լուսավորության համակարգի բարելավում և ընդլայնում, մասնավորապես՝ 57 հատ ցածր արդյունավետության լամպերի (400 Վտ) փոխարինում լուսադիոդային էներգաարդյունավետ լամպերով (70 Վտ): Արդյունքում փողոցի լուսավորության համակարգի էներգիայի դիմաց խնայված գումարը կազմում է 5 անգամ պակաս, քան նախորդ դեպքում: Ակնկալվող խնայված միջոցների շնորհիվ (տարեկան մոտ 1,2 մլն դրամ) շրջանառու ֆոնդ կստեղծվի, որն ուղղված կլինի փողոցային լուսավորության ցանցի ընդլայնմանը և դրա շահագործման ժամանակահատվածի մեծացմանը, ինչպես նաև համայնքի այլ սոցիալական կարիքներին (օրինակ՝ միջհամայնքային ճանապարհների կառուցում, ոռոգման համակարգի զարգացում և այլն): Ավելին՝ կարևոր է նշել, որ լամպերի անխափան գործունեության ժամկետը 5-6 անգամ ավելի մեծ է, որով կրճատվում է վերջիններս փոխելու հաճախականությունը: Փողոցային լուսադիոդային էներգաարդյունավետ լամպերն ունեն պայծառ/բարձրորակ լույս, որն ապահովում է հետիոտների (օրինակ՝ դպրոցականներ) և վարորդների համար բարձր տեսանելիություն:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․ հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *ով