Եվրոպական Հանձնաժողովի և Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում 2015թ կատարված է ՀՀ Շիրակի մարզի համայնքների կարիքների գնահատումը:
Կարիքների գնահատումը իրականացվել է երեք փուլով: Կիրառվել են նախապես մշակված և համաձայնեցված մեթոդաբանություն և գնահատման բալային համապատասխան մեխանիզմներ:Կարիքների գնահատման արդյունքում ընտրվել են վեց համայնքներ, որտեղ իրականացվել են ՎԷՌ և ԷԱ տեխնոլոգիաների ցուցադրական ծրագրեր՝ ուղղված գյուղական բնակչության և գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական դժվարությունների մեղմմանը և «կանաչ» եկամտի աղբյուրների խթանմանը:
Ծրագրի չափանիշներին համապատասխան ընտրված համայնքները և նախագծերը հետևյալ են՝
Գուսանագյուղ
Նախագիծն իրականացված է «Ֆերտի» բարեգործական կենտրոն» ՀԿ-ի (նվիրատու), Գուսանագյուղի համայնքապետարանի (նվիրառու), Գուսանագյուղ համայնքի ֆերմերային խմբի (օգտագործող) և Շիրակի մարզպետարանի (դիտորդ) միջև 29․01․2016թ․ կնքված պայմանագրի հիման վրա։ Ներդրումը՝ 3,3 միլիոն դրամ։ Գուսանագյուղ համայնքի կողմից իրականացվել է տարածքի նախապատրաստում, ցանկապատում, 1 500 մրգատու ծառերի տնկում և խնամք։
Ջրափի համայնք
Նախագիծն իրականացված է «Ֆերտի» բարեգործական կենտրոն» ՀԿ-ի (նվիրատու), Ջրափի համայնքը (նվիրառու) և Շիրակի մարզպետարանի (դիտորդ) միջև 29․10․2015թ․ կնքված պայմանագրի հիման վրա։ Ներդրումը՝ 4,3 միլիոն դրամ։ Ջրափի համայնքի կողմից իրականացվել են օժանդակ շինարարական աշխատանքներ։
Բյուրակն համայնք
Նախագիծն իրականացված է «Ֆերտի» բարեգործական կենտրոն» ՀԿ-ի (նվիրատու), Բյուրակն համայնքի գյուղապետարանի (նվիրառու), Բյուրակնի գյուղական կանանց խորհուրդի (օգտագործող) և Շիրակի մարզպետարանի (դիտորդ) միջև 29․01․2016թ․ կնքված պայմանագրի հիման վրա։ Ներդրումը՝ 3,4 միլիոն դրամ։ Բյուրակն համայնքի կողմից իրականացվել են համայնքային վարչական շենքի միջոցառումների սենյակի վերանորոգման աշխատանքներ։
Պեմզաշեն համայնք
Նախագիծն իրականացված է «Ֆերտի» բարեգործական կենտրոն» ՀԿ-ի (նվիրատու), Պեմզաշեն համայնքի գյուղապետարանի (նվիրառու) և Շիրակի մարզպետարանի (դիտորդ) միջև 29․10․2015թ․ կնքված պայմանագրի հիման վրա։ Ներդրումը՝ 3,3 միլիոն դրամ։ Պեմզաշեն համայնքի համաֆինանսավորումը՝ 2,7 միլիոն դրամ։
Աշոցք համայնք
Նախագիծն իրականացված է «Ֆերտի» բարեգործական կենտրոն» ՀԿ-ի (նվիրատու), Աշոցք համայնքի գյուղապետարանի (նվիրառու) և Շիրակի մարզպետարանի (դիտորդ) միջև 0504․2016թ․ կնքված պայմանագրի հիման վրա։ Ներդրումը՝ 3,3 միլիոն դրամ։ Աշոցք համայնքի համաֆինանսավորումը՝ 0,3 միլիոն դրամ։
Ախուրյանի համայնք
Նախագիծն իրականացված է «Ֆերտի» բարեգործական կենտրոն» ՀԿ-ի (նվիրատու), Ախուրյան համայնքի (նվիրառու) և Շիրակի մարզպետարանի (դիտորդ) միջև 02․05․2016թ․ կնքված պայմանագրի հիման վրա։ Ներդրումը՝ 5,34 միլիոն դրամ։ Ախուրյան համայնքի համաֆինանսավորումը՝ 1,15 միլիոն դրամ։