Կանաչ էներգիա՝ կայուն ապագա

«Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի տեսլականը

«Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի առաջատար կազմակերպություններից է, որը զգալի ներդրում ունի երկրում կանաչ տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության և բնապահպանական գաղափարների ու տեղեկատվության տարածման, հետազոտման, կրթության և մասնագետների վերապատրաստման, կանաչ տեխնոլոգիաների ներդրման ու տարածման գործում։

«Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամը, ծավալելով իր գործունեությունը, առաջնորդվում է հանրային օգտակարության, սոցիալական պատասխանատվության, փոխշահավետ գործընկերության ու արդար մրցակցության սկզբունքներով, որոնք ուղղված են երկրում սոցիալական ու տնտեսական խնդիրների լուծմանը, ինչպես նաևվերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի զարգացմանը։

Տես «ԿԱՆԱՉ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» հիմնադրամի ռազմավարական պլանը pdf ֆորմատով այստեղ: