Հիմնադրամի գործունեության նպատակներն են`
- Նպաստել կանաչ տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականության բարելավմանն ու իրականացմանը
- Խթանել կանաչ տեխնոլոգիաների կիրառման մշակույթի ձևավորմանն ու տարածմանը
- Աջակցել բնական էկոհամակարգերի պահպանությանը, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության մեխանիզմների ներդրմանն ու զարգացմանը
- Իրականացնել կանաչ տեխնոլոգիաների արդյունավետության ու հեռանկարայնության մասին հասարակության իրազեկում, հանրությանը դարձնելով կանաչ տեխնոլոգիաների ներդրմանը մասնակից և դրանք ուղղորդելով դեպի հանրային և բիզնես օգտագործում
- Կրթական ծրագրերի միջոցով ընդլայնել ոլորտի մասնագետների ու կազմակերպությունների ցանցը, նպաստելով ոլորտում մրցակցային դաշտի ձևավորմանը
- Սեփական օրինակով ցույց տալ հանրային և բիզնես ոլորտներում կանաչ տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությունը:
- Խթանել նորարարական, առաջավոր տեխնոլոգիաների ներդրման գործընթացը:
- Կանաչ տեխնոլոգիաների ոլորտը դարձնել Հայաստանում զարգացած ու լայնորեն կիրառվող ոլորտ:
Հիմնադրամի գործունեության խնդիրներն են՝ - Համատարած դարձնել կանաչ տեխնոլոգիաների մասին հանրության իրազեկվածությունը և հասարակության լայն շերտերին ներգրավել այդ տեխնոլոգիաների արտադրման, ներդրման ու օգտագործման մեջ
- Մեծապես ընդլայնել ոլորտի մասնագետների բազմությունը, իրազեկել կանաչ տեխնոլոգիաների ոլորտում նորարարությունների ու նոր տեխնոլոգիաների մասին
- Ընդլայնել ոլորտում գործող տնտեսվարողների քանակը և նպաստել ոլորտում մրցակցային դաշտի կայացմանը
- Նպաստել կանաչ տեխնոլոգիաների ոլորտում նոր տեխնոլոգիաների մշակմանն ու ներդրմանը
- Մշակել ոլորտը կարգավորող որոշումների, օրենքների նախագծեր և ներկայացնել համապատասխան մարմիններին
- Իրականացնել լոբբինգ և շահերի պաշտպանություն
- Նպաստել քաղաքաշինության, քաղաքային տնտեսության, արդյունաբերության և տնտեսության այլ բնագավառներում նորարարական, այդ թվում էներգախնայողական տեխնոլոգիաների ներդրմանը
- Ծավալել շրջակա միջավայրի պահպանությանն ու բնական էկոհամակարգերի վերականգնմանն ուղղված գործունեություն
- Խթանել ֆերմերային տնտեսությունների զարգացման ու գյուղական համայնքներում նորարարական, առաջավոր տեխնոլոգիաների ներդրման գործընթացին
- Նպաստել գյուղական համայնքներում կանաչ տեխնոլոգիաների և կայուն գյուղատնտեսության սկզբունքների ներդրմանն ու կիրառմանը
- Աջակցել գյուղական համայնքներում բնական էկոհամակարգերի և շրջակա միջավայրի պահպանությանը, էկոլոգիապես մաքուր և անվտանգ գյուղատնտեսական մթերքների արտադրությանը
- Օժանդակել գյուղական համայնքներում փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը` գյուղատնտեսական մթերքների և հումքի արտադրության ու վերամշակման ուղղություններով
- Տրամադրել կազմակերպական և մասնագիտական խորհրդատվություն կանաչ տեխնոլոգիաների ոլորտում
- Իրականացնել գյուղական համայնքների բնակչության ֆինանսա-տնտեսական և սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներ և ծրագրեր
- Կանոնադրական նպատակներից բխող ուսումնա-մեթոդական գործունեություն` կադրերի վերապատրաստում, որակավորման բարձրացմանն ուղղված ուսուցում, ուսումնական ծրագրերի մշակում, դասընթացների և գիտաժողովների կազմակերպում
- Կանոնադրական նպատակներից բխող միջազգային համագործակցության իրականացում` Հայաստանում լավագույն պրակտիկայի ներդրման նպատակով:
Տես «ԿԱՆԱՉ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» հիմնադրամի ամբողջական կանոնադրությունը pdf ֆորմատով այստեղ։