Կանաչ էներգիա՝ կայուն ապագա

Ծրագրի անվանումը` «Ցածրածխածնային էներգիայի մատչելի լուծումներ բոլորի համար»
Ծրագրի տևողությունը` 2016 թվ. հոկտեմբերի 01-2017 թվ. հունիսի 30
Դրամաշնորհի չափը՝ 50,000 ԱՄՆ դոլար

Ծրագրի նկարագրություն

Խթանել ցածր-ածխածնային տեխնոլոգիաների ցուցադրումը, տարածումը և առևտրայնացումը` էլեկտրական ցանցի հետ զուգահեռ աշխատող ֆոտովոլտային էլեկտրակայանների կառուցման միջոցով։
Արևային էլեկտրակայանների զարգացման համար համար կարևոր նշանակություն ունի «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում 2016թ. կատարված փոփոխությունները, որը հնարավորություն է ընձեռում ցանկացած տնտեսվարող սուբյեկտի ունենալ մինչև 150կՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան և աշխատեցնել էլեկտրական ցանցի հետ զուգահեռ:
Հաշվի առնելով վերոհիշյալ օրենքում կատարված փոփոխություններն ու «Կանաչ էներգիան հանուն Շիրակի մարզում «կանաչ» սոցիալ-տնտեսական առաջընթացի համար» ծրագրի երկրորդ փուլով (որը այլ հարցերի շարքում տրամադրում է փոքր դրամաշնորհներ «կանաչ» օբյեկտների հիմնման նպատակով) առաջարկվում է կառուցել 24կՎտ գումարային հզորությամբ ֆոտովոլտային կայաններ Գյումրի քաղաքի 1 սոցիալ-կրթական, 1 կրթական ու 1 ռեսուրս կենտրոնում:
Ծրագրի ամբողջական նկարագրությունը կարող եք տեսնել այստեղ։

Ծրագրի անվանումը`                          «Կանաչ էներգիան» հանուն Շիրակի մարզում «կանաչ» սոցիալ-տնտեսական առաջընթացի 
Ծրագրի տևողությունը` 2015թվ մայիս. – 2017 թվ․ մայիս
Դրամաշնորհի չափը՝ 319.475 Եվրո

Ծրագրի նկարագրություն

Շիրակի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում: Այն երկրի ամենաաղքատ տարածաշրջանն է` գործազրկության ամենաբարձր մակարդակով: Բնակչության զգալի հատվածը կազմում են սոցիալապես անապահով ընտանիքները, որոնց հիմնական կարիքների ապահովումը` մատչելի կենտրոնացված ջեռուցումը, տաք և/կամ մշտական խմելու ջրի մատակարարումը, հանդիսանում է առօրյա գերխնդիր: Նույնիսկ հանրային շենքերը, ինչպիսիք դպրոցներն ու մանկապարտեզներն են, հաճախ ապահովված չեն մշտական ջեռուցմամբ և տաք ջրամատակարարմամբ, ունեն սանիտարական և առողջապահական խնդիրներ: «Կանաչ էներգիայի» վերաբերյալ իրազեկության մակարդակը ցածր է: Ցածր է նաև տեղական իշխանությունների, ՔՀԿ-ների և ընդհանրապես քաղաքացիների գիտելիքների մակարդակը` նրա վերաբերյալ, թե ինչպես «Կանաչ էներգիայի» կիրառությունը կարող է օգնել լուծելու առկա սոցիալ-տնտեսական խնդիրները:
Ծրագրի նպատակն է վերականգնվող էներգիայի հիման վրա ստեղծել կայուն զարգացման հասանելի և գործնական պայմաններ՝ դրանով իսկ ուղղակիորեն նպաստելով Շիրակի մարզում աղքատության նվազեցմանը: Ծրագրի կողմից կներդրվեն վերականգնվող էներգետիկայի տեխնոլոգիաներ (օրինակ, կենսագազի ստացման, արևային էներգիայով ոռոգման և ջրի թորման համակարգեր) հանրային և մասնավոր օգտագործման համար, ինչպես նաև՝ եկամտի աղբյուր հանդիսացող «կանաչ» օբյեկտներ (օրինակ` արևային օդատաքացուցիչով կամ ջրատաքացուցիչով ջեռուցվող ջերմոց): Բացի այդ՝ տեղական իշխանություններին և այլ շահագրգիռ կողմերին կտրամադրվի տեղեկատվություն ցածր ածխածնային տեխնոլոգիաների վերաբերյալ, որպեսզի գործառնական և քաղաքականության մակարդակով իրականացվի փորձի ներդրումը:
Ծրագրի ամբողջական նկարագրությունը կարող եք տեսնել այստեղ։