Կանաչ էներգիա՝ կայուն ապագա

«Մրգերի ԱՐԵՎԱՅԻՆ չորանոց-տաք ջրամատակարարում-մասնակի ջեռուցում» համակցված համակարգի տեղադրում Ամասիայի տարածաշրջանի Բյուրակն համայնքում

Նախագիծն իրականացված է «Ֆերտի» բարեգործական կենտրոն» ՀԿ-ի (նվիրատու), Բյուրակն համայնքի գյուղապետարանի (նվիրառու), Բյուրակնի գյուղական կանանց խորհուրդի (օգտագործող) և Շիրակի մարզպետարանի (դիտորդ) միջև 29․01․2016թ․ կնքված պայմանագրի հիման վրա։ Ներդրումը՝ 3,4 միլիոն դրամ։ Բյուրակն համայնքի կողմից իրականացվել են համայնքային վարչական շենքի միջոցառումների սենյակի վերանորոգման աշխատանքներ։

Բյուրակնի համայնքում տեղակայված համակարգի լուսանկարներ

Նպատակը՝ օժանդակել Բյուրակն համայնքի սոցիալական խնդիրների լուծմանը: «Մրգի արևային կոնվեկցիոն չորանոց – տաք ջրամատակարարում – մասնակի ջեռուցում» համակցված համակարգի տեղադրում:
Համակարգի տեխնիկական նկարագիրը՝ համակարգում էներգիայի աղբյուր են հանդիսանում արևային, վակուումային, ճնշումային 3 կոլեկտորները (կուտակիչ) (յուրաքանչյուրը 30 խողովակով և 150 լիտր տարողունակությամբ): Կոլեկտորների կուտակիչ բաքերը համալրված են նաև 1,7 կՎտ հզորությամբ էլեկտրական տաքացուցիչներով, վերջինս հնարավորություն է ստեղծում համակարգը օգտագործել նաև անարև օրերին ու անհրաժեշտության դեպքում նաև շուրջօրյա ռեժիմով:

Չորանոցը իրենից ներկայացնում է, ԿՏՀԿ կողմից կառուցված, մետաղական հիմքով փայտյա երկշերտ պահարան, որում հնարավոր է բեռնավորել 100-150 կգ թարմ պտուղ: Մեկ ցիկլի արդյունքում (տևողությունը 1-ից 3 օր, կախված չորացվող ապրանքից) ստացվում է 20-30 կգ չոր արտադրանք: Չորանոցում մշակված մրգի, բանջարեղենի, հատապտղի և խոտաբույսի որակական հատկանիշները անհամեմատ գերազանցում են բացօթյա եղանակով չորացրած (5-15 օր տևողությամբ) արտադրանքի համային ցուցանիշներին:

Համակարգը հնարավոր է օգտագործել նաև հանրային ցնցուղարանին տաք ջրամատակարարման և/կամ համայնքի վարչական շենքի մասնակի ջեռուցման նպատակով (իրականացված է ալյումինե մարտկոցների և պոլիպրոպիլենային խողովակաշարի համակարգ):

Բյուրակն համայնքում տեղակայված համակարգի սկզբունքային գծապատկերները

Տնտեսական օգուտներ՝ համակցված համակարգը տարեկան կարտադրի մոտ 6 400 կՎտժ ջերմային էներգիա: Արևային կոնվեկցիոն չորանոցի տարեկան արտադրողականությունն է 1-1,5 տ չոր միրգ, հատապտուղ և բանջարեղեն: Տարեկան եկամուտը կազմում է մոտ 1 000 000 դրամ: Համայնքում բավականին տարածված են դեղաբույսերը, որոնց չորացումից ակնկալվում է շատ ավելի մեծ տնտեսական օգուտներ:
«Մրգերի արևային կոնվեկցիոն չորանոց – տաք ջրամատակարարում – մասնակի ջեռուցում» համակարգը հիմնականում շահագործվում է կանանց խորհրդի կողմից, բայց հասանելի է համայնքի բոլոր 240 տնտեսությունների համար:
Բնապահպանական օգուտներ՝ տարեկան արտանետվող ջերմոցային գազերի (տ CO2) կրճատում 1,3 տ-ով:
Սոցիալական օգուտներ՝

  • Չոր մրգի տրամադրում համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությանը և սոցիալապես անապահով ընտանիքներին:
  • Համայնքային վարչական շենքի միջոցառումների սենյակի ջեռուցում (տարեկան շուրջ 24 միջոցառում է իրականացվում) և համայնքային ցնցուղարանի անվճար օգտագործում սոցիալապես անապահով ընտանիքների կողմից:

Ներբեռնել