Կանաչ էներգիա՝ կայուն ապագա

Ինքնավար, ֆոտովոլտային էլեկտրասնուցմամբ, ԱՐԵՎԱՅԻՆ ջրատաքացուցիչների համակարգի տեղադրում Աշոցքի տարածաշրջանի Աշոցք համայնքի նախակրթարանում

Նախագիծն իրականացված է «Ֆերտի» բարեգործական կենտրոն» ՀԿ-ի (նվիրատու), Աշոցք համայնքի գյուղապետարանի (նվիրառու) և Շիրակի մարզպետարանի (դիտորդ) միջև 0504․2016թ․ կնքված պայմանագրի հիման վրա։ Ներդրումը՝ 3,3 միլիոն դրամ։ Աշոցք համայնքի համաֆինանսավորումը՝ 0,3 միլիոն դրամ։

Աշոցք համայնքում տեղակայված համակարգի լուսանկարներ

   

Նպատակը՝ օժանդակել Աշոցք համայնքի սոցիալական խնդիրների լուծմանը: Նախակրթարանում արևային տաք ջրամատակարարման համակարգի տեղադրում (կահավորված ֆոտովոլտային էլեկտրասնուցմամբ) խոհանոցում և խմբերում սանիտարական տաք ջրի ստացման համար:
Համակարգի տեխնիկական նկարագիրը՝ արևային ջրատաքացուցիչներով տաք ջրամատակարարման և ջեռուցման համակարգը կառուցված է փակ անկախ սխեմայով (երկկոնտուր տարբերակով)։ Օգտագործվել են 5 հատ հարթ տիպի արևային կոլեկտորներ 10 մ2 ընդհանուր մակերեսով։

Համակարգում գործող էլեկտրական սարքավորումների, այդ թվում 2 շրջանառու պոմպերի ու միկրոկարգավորիչի (ղեկավարման սարքի) սնուցման համար համակարգը համալրված է 500 Վտ անվանական (պիկային) հզորությամբ արևային ֆոտովոլտային փոքր կայանով, որում օգտագործվում են 2 հատ 250 Վտ հզորությամբ ֆոտովոլտային պանելներ։

Աշոցք համայնքում տեղակայված համակարգի սկզբունքային գծապատկերները

Տնտեսական օգուտներ՝ ՎԷՌ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում նվազեցված ծախսերի հաշվին նախակրթարանը ամսական կունենա մոտ 20 000 դրամի տնտեսում:
Բնապահպանական օգուտներ՝ տարեկան արտանետվող ջերմոցային գազերի (տ CO2) կրճատում 1,5 տ-ով:
Սոցիալական օգուտներ՝

  • ՎԷՌ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում նվազեցված ծախսերի հաշվին նախակրթարանը ամսական կունենա մոտ 20 000 դրամի տնտեսում: Այդ տնտեսման հաշվին 4-5 սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ անվճար կհաճախեն մանկապարտեզ:
  • Տաք ջրի ստացման հարմարավետության մակարդակի բարձրացում:
  • Շաբաթ և կիրակի օրերին սեփական արտադրության էլեկտրաէներգիայի օգտագործում նախակրթարանի տարածքի լուսավորման համար:

Ներբեռնել