Կանաչ էներգիա՝ կայուն ապագա

Էլեկտրական Բաշխիչ Ցանցի Հետ Զուգահեռ (Սինխրոն) Աշխատող, 3 ԿՎտ Հզորությամբ ԱՐԵՎԱՅԻՆ Ֆոտովոլտային Կայանի Տեղադրում Անիի Տարածաշրջանի Ջրափի Համայնքում

Նախագիծն իրականացված է «Ֆերտի» բարեգործական կենտրոն» ՀԿ-ի (նվիրատու), Ջրափի համայնքը (նվիրառու) և Շիրակի մարզպետարանի (դիտորդ) միջև 29․10․2015թ․ կնքված պայմանագրի հիման վրա։ Ներդրումը՝ 4,3 միլիոն դրամ։ Ջրափի համայնքի կողմից իրականացվել են օժանդակ շինարարական աշխատանքներ։

Ջրափի համայնքում տեղակայված համակարգի լուսանկարներ

 

Նպատակը՝ օժանդակել Ջրափի համայնքի սոցիալական խնդիրների լուծմանը: Էլեկտրական բաշխիչ ցանցի հետ զուգահեռ (սինխրոն) աշխատող արևային ֆոտովոլտային կայանի (3 կՎտ hզորությամբ) տեղադրում, համայնքային փողոցայի ն լուսավորման ապահովում:
Համակարգի տեխնիկական նկարագիրը՝ էլեկտրական բաշխիչ ցանցի հետ զուգահեռ աշխատող արևային ֆոտովոլտային կայանը արտադրված էներգիան էլեկտրական ակումլյատորային մարտկոցներում/կուտակիչներում կուտակելու փոխարեն հաղորդում է ցանցին: Արտադրված էլեկտրաէներգիան ցանցային ինվերտորների միջոցով կերպափոխվում է 50 Հց հաճախականությամբ փոփոխական լարման հոսանքի: Արտադրված էլեկտրաէներգիայի քանակը ֆիքսվում է էլեկտրաէներգիայի երկկողմանի հաշվիչի միջոցով (հաշվառվում է սպառիչի ու ինվերտորի ելքում կերպափոխված էլեկտրական էներգիաների դրական կամ բացասական տարբերությունները, պայմանավորված սպառիչների կողմից սպառվող և ինվերտորի ելքում ստացված հզորությունների տարբերությամբ):
Տնտեսական օգուտ՝ արևային ֆոտովոլտային տարեկան արտադրում է մոտ 4 500 կՎտժ էլեկտրական էներգիա (210 000 դրամ): Այս մոդելը ունի բավականին մեծ ներուժ տարածվելու տեսանկյունից:

Ջրափի համայնքում տեղակայված համակարգի սկզբունքային գծապատկերները

Բնապահպանական օգուտներ՝ տարեկան արտանետվող ջերմոցային գազերի (տ CO2) կրճատում 2,0 տ-ով:
Սոցիալական օգուտներ՝

  • Արևային ֆոտովոլտային կայանի կողմից, համայնքային փողոցային լուսավորման համար տնտեսված գումարի հաշվին գյուղի առնվազն հինգ սոցիալապես անապահով ընտանիքների խմելու ջրի վարձավճարների փոխհատուցում (ամսական շուրջ 5 հազար դրամ մեկ ընտանիքի հաշվով):
  • Համայնքային փողոցային լուսավորման հարմարավետության աստիճանի բարձրացում:

Ներբեռնել