Կանաչ էներգիա՝ կայուն ապագա

Բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների ջերմաարդիականացում Արթիկի տարածաշրջանի Պեմզաշեն համայնքում

Նախագիծն իրականացված է «Ֆերտի» բարեգործական կենտրոն» ՀԿ-ի (նվիրատու), Պեմզաշեն համայնքի գյուղապետարանի (նվիրառու) և Շիրակի մարզպետարանի (դիտորդ) միջև 29․10․2015թ․ կնքված պայմանագրի հիման վրա։ Ներդրումը՝ 3,3 միլիոն դրամ։ Պեմզաշեն համայնքի համաֆինանսավորումը՝ 2,7 միլիոն դրամ։

Պեմզաշեն համայնքի բազմաբնակարան շենքի աստիճանավանդակի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ

Նպատակը՝ օժանդակել Պեմզաշեն համայնքի սոցիալական խնդիրների լուծմանը: Բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների ջերմաարդիականացում:
Համակարգի տեխնիկական նկարագիրը՝ Պեմզաշենի ցուցադրական շենքի (24 բնակարան, 92 բնակիչ) շքամուտքերում տեղադրվել են էներգաարդյունավետ դռներ և պատուհաններ, կառուցվել են նախամուտքեր, իրականացվել է արտաքին պատերի (ներքին մակերևույթների) ջերմամեկուսացում փրփրապոլիստիրոլե սալերով (գիպսաստվարաթղթե երեսապատմամբ) և տանիքի ձեղնահարկային ծածկի ջերմամեկուսացում՝ հանքային բամբակե ներքնակների միջոցով։ Շենքի աստիճանավանդակներում իրականացվել է էներգաարդյունավետ լուսավորման համակարգ լուսադիոդային լամպերով և շարժման տվիչներով։

Պեմզաշեն համայնքում բազմաբնակարան շենքի ջերմաարդիականացման համար օգտագործված պատուհաններ, դռներ, ջերմամեկուսիչ նյութեր

 

 

 

 

 

 

 

Տնտեսական օգուտներ՝
Պեմզաշենի 7 փողոց 2 նրբանցք 12 շենքի 92 բնակիչ-շահառուները տարեկան կտնտեսեն մոտ 7 500 կՎտժ ջերմային էներգիա (140 000 դրամ):

Պեմզաշենում առկա 23 նմանատիպ բազմաբնակարան շենքերում կարող են կրկնօրինակել էներգիան խնայելու նույն մոտեցումը:
Բնապահպանական օգուտներ՝ տարեկան արտանետվող ջերմոցային գազերի (տ CO2) կրճատում 1,5 տ-ով:
Սոցիալական օգուտներ՝

  • Պեմզաշենի 7 փողոց 2 նրբանցք 12 շենքի 24 ընտանիքից յուրաքանչյուրը տարեկան մոտ 5 800 դրամ է տնտեսում:
  • Շենքի ընդհանուր օգտագործման տարածքներում հարմարավետության մակարդակի բարձրացում, գեղագիտական տեսքի բարելավում:
  • Պեմզաշենում առկա 23 նմանատիպ բազմաբնակարան շենքերում կարող են կրկնօրինակել էներգիան խնայելու նույն մոտեցումը:

Ներբեռնել