Արևային չորանոց
Արևային կոնվեկցիոն չորանոցը իրենից ներկայացնում է, մետաղական հիմքով փայտյա երկշերտ պահարան, որում հնարավոր է բեռնավորել 100-150 կգ թարմ միրգ, պտուղ կամ բանջարեղեն:
Արևային կոլեկտորում տաքացած ջուրը շրջանառություն է կատարում պահարանում՝ կոնվեկցիոն եղանակով փոխանցելով արևի ջերմությունը չորացվող արտադրանքին:
Արևային կոլեկտորում տաքացած ջուրը շրջանառություն է կատարում պահարանում՝ կոնվեկցիոն եղանակով փոխանցելով արևի ջերմությունը չորացվող արտադրանքին:
Արևային ջրատաքացուցիչներ
Յուրաքանչյուր ընտանիքի համար, միջին հաշվով, օրական անհրաժեշտ է 120-240 լիտր կենցաղային տաք ջուր։ Այդ պահանջարկը կարելի է ապահովել առանց հանածո վառելիքի այրման և ջերմոցային գազերի արտանետման: Տեղադրելով 2-4մ մակերեսով արևային ջրատաքացուցիչներով աշխատող համակարգ` կարելի է տարեկան խնայել 50-100 հազար դրամ (բնական գազի դեպքում) և 110-220 հազար դրամ (էլեկտրաէներգիայի դեպքում) արևային էներգիան օգտագործելու շնորհիվ: Արևային ջրատաքացուցիչի աշխատանքի սկզբունքն այն է, որ ջուրն անցնում է արևային կոլեկտորի կամ պանելների միջով, որոնք տաքացնում են ջուրը:
Արևային ֆոտովոլտային էլեկտրակայան
Ֆոտովոլտային փոխակերպիչներում օգտագործվում է ֆոտոէֆեկտի երևույթը, երբ Արեգակի ճառագայթային էներգիան փոխակերպվում է էլեկտրականի` շրջանցելով ջերմային էներգիայի ստացման միջանկյալ փուլը: Ֆոտոէլեկտրական բջիջներում արևի ճառագայթումը վերածվում է հաստատուն հոսանքի, որի մեծությունը կախված է արևի ճառագայթման հոսքից:
Մեկ տան տիպային այդպիսի համակարգը սովորաբար ունի 1,5-ից մինչև 3 կՎտ պիկային հզորություն:
Մեկ տան տիպային այդպիսի համակարգը սովորաբար ունի 1,5-ից մինչև 3 կՎտ պիկային հզորություն:
Խելացի տուն
Ասում են, որ յուրաքանչյուր տուն նման է իր տիրոջը: Իսկ լավ տանտիրոջ ձեռքերը չեն աշխատում գլխից անկախ` աչքերը տեսնում են, ականջները լսում են, ուղեղը որոշումներ է կայացնում և հրահանգներ է տալիս մարմնին: Այդպես էլ, ձեռք է բերվում աշխատանքի լավագույն արդյունքը` օրգանիզմի բոլոր համակարգերի մեկտեղումը հանգեցնում է նրա օպտիմալ գործունեությանը:
Նմանապես, «Խելացի տան» բոլոր համակարգերը աշխատում են սահուն, համակարգված և փոխկապակցված` ապահովելով բարձր հարմարավետություն ու էներգաարդյունավետություն:
Նմանապես, «Խելացի տան» բոլոր համակարգերը աշխատում են սահուն, համակարգված և փոխկապակցված` ապահովելով բարձր հարմարավետություն ու էներգաարդյունավետություն:
Շենքերի և տների էներգաարդյունավետ վերանորոգում, կառուցում
Ձեր բնակելի տանը կամ գրասենյակում վերանորոգում (կամ նոր շինարարություն) իրականացնելիս բացի գեղագիտական տեսքից՝ ուշադրություն դարձրեք նաև էներգաարդյունավետ տեխնոլոգիաների, նյութերի, լուծումների կիրառման վրա: Մատչելի ներդրումների և գրագետ խորհրդատուների ու մասնագետների շնորհիվ կարելի է միայն պատող կոնստրուկցիաների ջերմամեկուսացման արդյունքում ապահովել մինչև 60% էներգախնայողություն և բարձրացնել ջեռուցման և հովացման հարմարավետության մակարդակը բնակելի տանը կամ գրասենյակում: